Հասարակություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է խնամակալության նպաստ սահմանելու օրենքի նախագիծը

Ազգային ժողովը 107 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է խնամակալության նպաստ սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծ:

Ըստ նախագծի՝ խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունեն տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածները, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում: Նախագիծն ԱԺ  նիստում ներկայացնելիս նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ խոսքը ծնողական խնամքից զուրկ մնացած և հոգեկան խնդիրներ ունեցող 433 երեխայի մասին է:

Տես Նաև՝ Խնամակալության նպաստ․ պատգամավորները նպաստի նոր տեսակ են առաջարկում

Կարդացեք նաև

Back to top button