
Սիրահարների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Կենտրոն վարչական շրջանում նշվել է մեծ խանդավառությամբ, ազգային երգ ու պարով։
Նախօրեին Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կազմակերպված համերգային ծրագրի շրջանակում ազգային գունեղ ելույթներով հանդես է եկել «Վերադարձ» ավանդական երգի-պարի համույթը։ Ներկաները ծանոթացել են տոնի խորհրդին, ինչպես նաև ստացել սպասված աղի բլիթներ:




