Հասարակություն

Որն էր Աքորիի խոզերի անկման պատճառը

Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի անկում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով` կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները:

Համայնքը և նշված տնտեսությունները ՍԱՏՄ ամենօրյա հսկողության ներքո են: Հունվարի 27-ից փետրվար 5-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ անկել է 62 խոզ:

Վարակված կենդանիները թաղվել են, տնտեսությունները մեկուսացվել, ինչպես թաղման, այնպես էլ պահման տարածքներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ:
Փորձանմուշներ են վերցվել նաև խոզերի կերերից, որոնց հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Կարդացեք նաև

Back to top button