
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին հայտվել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերին Աշխաբադում՝ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:




