
« Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:
«Եթե կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված չլինել Երևանի ավագանիում` չկրելով պատասխանատվություն ավագանիում իրականացվող գործունեության համար»,- լրագրողների հարցերին պատասխանելով՝ այսօր ասել է «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է նաև, որ հազարավոր նամակներ են ստացել քաղաքացիներից և սրանով փորձում են ցույց տալ, որ ականջալուր են քաղաքացիների ձայնին և դրանից բխող քայլեր են քննարկում։ «Լուսավոր Հայաստանին» մեղադրում են ավագանիում «Լույս» խմբակցության անդամների գործուներության համար, մինչդեռ խմբակցությունում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը միայն Դավիթ Խաժակյանն է։
Մանրամասները ձայնագրությունում․




