ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետարանը որևէ մեկից գաղտնի նվերներ չի ընդունել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել է գործարար Սամվել Ալեքսանյանի կամ նրա հետ առնչվող որևէ կազմակերպության կողմից Երևանի քաղաքապետարանին «Կամազ» տեսակի ավտոմեքենաներ նվիրաբերելու մասին լուրերը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ  քաղաքում աղբահանություն իրականացնող մեքենաների մի մասը ձեռք չի բերվել քաղաքի կողմից:

Նա այսօր ավագանու նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ քաղաքային իշխանությունները կարող էին նախապես հայտարարել, որ «Ալեքս» հոլդինգ ընկերությունը ցանկանում է իրենց աղբատար մեքենաներ նվիրել, և այդ պարագայում ամեն ինչ թափանցիկ կլիներ: «Այս պարագայում թաքցվել է, թե այդ «Կամազ»-ների մի մասն ինչպես է ձեռք բերվել»,- ասել է Դավիթ Խաժակյանը:

Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավարի հայտարարությանը, ասել է․

«Երևանի քաղաքապետարանը որևէ մեկից գաղտնի նվերներ չի ընդունել: «Լույս» խմբակցության անդամների հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Երևանում կամ մեկ այլ քաղաքում գործունեություն ծավալող որևէ գործարար, եթե որոշի օժանդակել Երևանի քաղաքային տնտեսությանը, ապա մենք միայն շնորհակալ կլինենք»

Կարդացեք նաև

Back to top button