ԿարևորՀասարակություն

Նևրոզների կլինիկայում բուժվողների ճակատագիրը՝ անորոշ

Քասախում գտնվող Նևրոզների կլինիկան 2020 թվականի հունվարից այլևս պետական  ֆինանսավորում չի ստանա։ Ընթացիկ տարում կլինիկային հատկացվել է 90 մլն դրամ:

Այնտեղ այս պահին անվճար բուժվում է 50, իսկ տարեկան` 700-ից  ավել հիվանդ։ Կենտրոնը գործում է 1985 թվականից, այստեղ իրականացնում է դեղորայքային, հոգեբանական, հոգեթերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ բուժում։ Այստեղ պարբերաբար բուժում ստացողները  բողոքում էին այս որոշման դեմ։

Սիմա Ավետիսյանը մոտ 50 տարի աշխատում է Քասախում գործող այս բուժհաստատությունում, որը 1985 թվականից վերածվել է Նևրոզների կլինիկայի։

Այստեղ իրականացվում է դեղորայքային, հոգեբանական, հոգեթերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ բուժում։ Սակայն  կլինիկան 2020 թվականի հունվարից այլևս պետական  ֆինանսավորում չի ստանալու։ Ընթացիկ տարում այն եղել է մոտ 90 մլն դրամ: Առողջապահության նախարարությունից  կենտրոնի տնօրեն Ցոլակ Հակոբյանին դեռևս  հոկտեմբեր ամսին տեղեկացրել են` ծախսերն օպտիմալացվում են։

«Եթե ֆինանսավորումը դադարեցվի ,ապա հիվանդանոցը կլուծարվի»,-ասում է հիվանդանոցի տնօրեն Ցոլակ Հակոբյանը։

«Այստեղ բուժումը իրականացվում է բացառապես անվճար՝սննդից մինչև դեղորայք։ Գերակշիռ մասը ազատամարտիկներն են։ Այս հիվանդանոցը իր կարևորությունը  ապացուցել է դեռ երկրաշարժի, պատերազմի ժամանակ։ Իսկ հիմա էլ նևրոզով հիվանդների թիվը գնալով շատանում է»,- ասում է  Ցոլակ Հակոբյանը:

Տարեկան բուժհաստատությունում բուժվում է 700 հիվանդ։ Այս պահին այնտեղ կա 50 հիվանդ, կլինիկայում աշխատում է մոտ 50 մարդ։ Պարբերաբար  բուժում ստացողները  բողոքում էին այս որոշման դեմ։ Նրանց հատկապես վիրավորել էր նախարարության այն պատասխանը, որ այստեղ բուժվող հիվանդները կարող են բուժումը շարունակել հոգեբուժարաններում։

«Այսպիսի հիվանդանոց գոյություն չունի և բժիշկների վերաբերմունքը մեր հանդեպ և բուժումը հիանալի է։ Այստեղ նշանակություն չունի ով ես, որ շրջանից ես, բոլորիս նայում են հավասար»։

«2013 թվից գալիս բուժվում  եմ, իմ երեխեքը մանր են, պահում եմ ։ Եթե հիվանդանոցը չլինի ինչ անեմ, մեռնե՞մ։ Բա կարելի՞ է նման պոլիկլինիկան փակել տալ երկու գրոշի համար կամ իրենց նեղություն չտալու համար»։

Հիվանդներից մեկն էլ նկատեց, որ իրենք չեն կարող բուժվել հոգեբուժարանում, փակ դռների պայմաններում։

«Ինչու են ուզում այս հիվանդանոցը փակել մեզ տանել այնտեղ, որ ի՞նչ սարքեն։  Հոգեբուժարանում գտնվում են այնպիսի հիվանդներ, որոնք վտանգ են ներկայացնում,իսկ մենք  ոչ։ Մենք ընդհակառակը ուզում ենք մարդկանց հետ շփվել, խոսել, ինտերգրվել և այլն»։

«Ռադիոլուրը» փոխանցեց այս բողոքը առողջապահության նախարարության բժշկական օգնության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե  Քոչարյանին։

«Այս պահին դեռևս ուսումնասիրություն է կատարում որոշելու համար, թե որ ծառայությունները պետք է գնենք, որոնք` ոչ։ Քննարկվում է ծառայության նպատակահարմարությունը, արդյո՞ք ուզում ենք գնել այդ ծառայությունները, թե՞ ոչ»։

Խնդրի մասին խորհրդարանում բարձրաձայնել էր  ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել էր, որ նեւրոզը հոգեկան խնդիր չհանդիսացող ախտորոշում է, ուստի չի կարող բուժվել պետպատվերի շրջանակներում։

Կարդացեք նաև

Back to top button