Հասարակություն

Ծառատունկ Փարաքարում՝ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Փարաքար-Մերձավան բաժանարար այս հատվածում նախկինում ապօրինի շահագործող հանքավայր էր: Այսօր համատեղ ջանքերով այստեղ տնկեցինք շուրջ 600 ծառ:

Շնորհակալ ենք ԱԺ պատգամավոր, Նարեկ Մկրտչյանին` գաղափարի մտահղացման և կյանքի կոչման համար, ինչը հնարավոր դարձավ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) ընկերության հետ համագործակցության արդյունքում:

Շնորհակալ ենք նաև ծառատունկի բոլոր մասնակիցներին, հատկապես դպրոցականներին`
աշխատանքներին մեզ հետ հավասար մասնակցության համար»:

https://www.facebook.com/papikyan.suren/posts/1137113466497520

Կարդացեք նաև

Back to top button