ԿարևորՀասարակություն

Աղոթում եմ սպանված հայ հոգեւորականի համար. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր իր աջակցությունն է հայտնել Ղամիշլիի հայ կաթոլիկ համայնքին:

«Ղամիշլիի հայ կաթոլիկ համայնքի կողքին եմ, երբ հավաքվել են իրենց հովվապետի՝ հայր Հովսեփ Պետոյանի, հոգեհանգստին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հռոմի պապը:

Երեկ Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթոլիկ համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:

Ավելի ուշ սպանության պատասխանատվությունը ստանձնել էր ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Ես աղոթում են նրանց, նրանց ընտանիքների եւ Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Հռոմի պապը:

Կաթոլիկ համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Այսօր ՀՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել էր հայ հոգեւորականների սպանությունը:

«Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: 

Կարդացեք նաև

Back to top button