ԿարևորՄշակույթ

Մասիս Մայիլյանը Մոսկվայում մասնակցել է Արցախի մշակույթին նվիրված միջոցառումներին

Կարճատև աշխատանքային այցով  Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ նոյեմբերի 3-ին  ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին` հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 

Ցուցահանդեսին ներկայացված են եղել նաև Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից նկարիչների կտավները՝ ստեղծված Արցախում։

Արցախի մշակույթին նվիրված օրն անց է կացվել  Մոսկվայի «Թվային գործնական հարթակ» ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրում՝ «Հայկական մշակույթի աշնանային շրջան» փառատոնի շրջանակներում։

Կարդացեք նաև

Back to top button