ԿարևորՀասարակություն

Վաղը տեղումները կդադարեն, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հուսադրող կանխատեսում է արել. վաղը՝ լուսադեմից սկսած, երկինքը լիարժեք կպարզի, և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։

«Ժողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած՝ երկինքը լիարժեք կպարզի, և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։

Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում, այդ թվում և երևանում, ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»,-գրել է Գագիկ Սուրենյանը։

https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2719691171427448

Կարդացեք նաև

Back to top button