ԿարևորՀասարակություն

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել

Համաձայն չեմ առաջադրված մեղադրանքի հետ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Ես բացառապես համաձայն չեմ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-նշել է նա։

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Կարդացեք նաև

Back to top button