ԿարևորՀասարակություն

Շնորհակալություն եւ կոչ աշխարհին՝ Գյումրիից

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

«Ավրորա» ֆորումի Երախտագիտության և բարեկամության խորհրդին նվիրված միջոցառումներն այսօր Գյումրիում են:

Եղեռնի տարիներին հազարավոր որբեր ընդունած քաղաքում այսօր հազարավոր պատանիներ «THANK you world» գրելով երախտագիտություն հայտնեցին աշխարհին ու նաև կոչ արեցին աշխարհի հզորներին, որ իրենց շահերի զոհ չդարձնեն փոքրիկներին։

Հաջորդ միջոցառումը Գյումրիի բարեկամության այգում էր։ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը Բարեկամության և երախտագիտության խորհուրդը կնշանավորի Բարեկամության այգու վերակառուցումով։

Գյումրիի Վարդանանց Հրապարակում ընթանում է D’BlackBluesOrchestra միջազգային բլյուզ խմբի համերգը Գյումրիի Բամբիռի և Tmbata նվագախմբի հետ։

Կարդացեք նաև

Back to top button