ԿարևորՀասարակություն

«Սա շատ կարևոր սոցիալական և կրթական կոմպոնենտ ունեցող նախաձեռնություն է». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեք օր առաջ եմ վերադարձել Հռոմից, որտեղ իմ հանդիպած իտալացիներից մեկի առաջին խորհուրդը ուղիղ չվերթ ունենալն էր դեպի Հայաստան: Այս լուրը պետք է տարածել դրսում, որովհետև մենք հրաշալի հնարավորություններ ունենք տուրիզմի զարգացման համար, բայց այսօրվա լրահոսում ես ֆիքսեցի Տաթևիկ Ռևազյանի հնչեցրած շատ կարևոր միտքը, որը գուցե տուրիզմին չի վերաբերում: Նա հույս էր հայտնել, որ մեր հայրենակիցները ճամփորդելու հնարավորություն կունենան, այսինքն նաև նրանք, ում համար մինչ այս որևէ եվրոպական երկիր մեկնելը ճոխություն էր: Կարծում եմ, որ սա շատ կարևոր սոցիալական և կրթական կոմպոնենտ ունեցող նախաձեռնություն է նաև, որովետև ոչինչ այնքան չի փոխում մարդուն, որքան ճամփորդությունը»:

Երեկ հայտարարվեց, որ Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մեմմինգեն  թռիչքներ կսկսի։ Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն:

Կարդացեք նաև

Back to top button