ԿարևորՀասարակություն

«Մարտի 1-ի» գործով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ու դեռևս գտնվում է հիվանդանոցում ու չի կարող ներկայանալ նիստերին և գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանին դատարանը թույլ է տվել բացակայել երկրից հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը,  նիստը հետաձգվում է: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին:

Բժիշկը դիմել էր դատարան՝ տեղեկացնելով, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը հետվիրատական շրջանում է, և առողջական ցուցումներից ելնելով՝ նպատակահարմար չէ, որ նա գա դատարան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել էր «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Կարդացեք նաև

Back to top button