
Հայաստանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի մասնակիցները սոցիալական ցանցերում կիսվում են իրենց տպավորություններով: «Berkeley SkyDeck» ընկերության գործադիր տնօրեն Քերոլայն Վինեթը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի էներգիան պարզապես ցնցող է:
«WCIT 2019 համաժողովը մեկնարկեց Հայաստանի վարչապետի ողջույնի խոսքով: Այս երկրի էներգիան պարզապես ցնցող է: Հայաստանը կառուցում է նոր դարաշրջան»,- գրել է Քերոլայն Վինեթը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ, շնորհակալություն է հայտնել «WCIT 2019» համաժողովի կազմակերպիչներին՝ հրապարակելով լուսանկարներ:




