
Գորիսում հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի հաջող կենսագործման լավագույն օրինակները շարունակվում են. հերթական հանգստի գոտին է ստեղծվել:

Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը գրում է, որ Անկախության փողոցի վերականգնված կոլորիտային կանգառի հարակից տարածքն այժմ հանգստի գեղեցիկ գոտի է դարձել: Նոր մայթ է կառուցվել՝ շուրջ 200 քմ բազալտե քարերի շարվածքով, 150գծմ եզրառուներ են տեղադրվել, տարածքը՝ կանաչապատվել: Մեկ տարվա ընթացքում տարածքի անխնամ վիճակն անճանաչելիորեն փոխվել է:

Արագ տեմպերով հիմնանորոգվում, բարեկարգվում, վերակառուցվում են հանգստի, ժամանցի, զբոսաշրջության զարգացման համար էական նշանակություն ունեցող վայրերը:
Այս անգամ Գորիսում գործող «ԿրեԴեբ» ընկերության տնօրեն Նաիրի Պողոսյան է իր ներդրումը կատարել՝ նորակառույց տարածքում տեղադրելով «Սիրո նստարան» և «Համերաշխության նստարան» անունները կրող նստարաններ: Քաղաքի գողտրիկ այս անկյունը գեղեցիկ տրամադրություն է հաղորդում:

Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում «ԿրեԴեբ» ընկերության տնօրինությանը կատարվող աշխատանքներին միանալու, ներդրում ունենալու, հետաքրքիր մտահղացումը կյանքի կոչելու համար:




