ԿարևորՄիջազգային

Ֆրանսիան այսօր հրաժեշտ է տալիս Ժակ Շիրակին

Ֆրանսիայում այսօր ազգային սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի: Նա երկիրը ղեկավարել է 12 տարի՝ 1995-ից 2007 թվականը: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ պաշտոնական  արարողությունները կանցկացվեն Հաշմանդամների պալատի պատվո բակում: Հանգուցյալին զինվորական պատիվ կտրվի, քանի որ նա իր նախագահության տարիներին եղել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Այնուհետև, Փարիզի հին Սեն Սյուլպիս եկեղեցում Շիրակի ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտասահմանյան երկրների առաջնորդների մասնակցությամբ  տեղի կունենա հոգեհանգստի պատարագ:

Հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար համար Փարիզ են ժամանել շուրջ 30 պետությունների առաջնորդներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելան, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Բելգիայի վարչապետի պաշտոնակատար Շառլ Միշելը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և այլոք:

Շիրակը մահացել է հինգշաբթի՝ կյանքի 87-րդ տարում՝ հարազատների շրջապատում: Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնտպառնասի գերեզմանատանը՝  իր ավագ դստեր Լորանսի կողքին:

Կարդացեք նաև

Back to top button