ԿարևորՀասարակություն

Նորակերտցիները փակել են երկաթգծի ճանապարհը

Նունե Ավետիսյան
«Ռադիոլուրի» համար

Այսօր Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի  բնակիչները փակել են  երկաթգիծը՝ պահանջելով  պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև:

Խոսքը՝ ավելի քան 200 հա հողատարածքների մասին է։ Մինչ այդ հողատարածքները տրվել են վարձակալության՝ այդ թվում 75 հա տարածքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին։

Մի քանի ժամ երկաթգիծը փակ է եղել, մինչեւ մարզպետարանի աշխատակիցները եկել և ուսումնասիրել են հարցը: Որոշվել է արդարության սկզբունքով հողերը բաշխել գյուղացիների միջև ՝ վարձակալությամբ։

Գեղարքունիքի մարզպետարանի  տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը «Ռադիոլուրին» մանրամասներ է փոխանցել:

Կարդացեք նաև

Back to top button