
Մառլենա Հովսեփյան
Ռադիոլուր
«Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների համատեքստում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջ եկան որոշակի ակնկալիքներ, սակայն առայժմ վաղ է խոսել փոփոխությունների մասին»,- կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ, վերլուծաբան Լիլիա Ամիրխանյանը։
Փորձագետի խոսքով, հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին զարկտ տալու համար անհրաժեշտ է հստակ քայլեր կատարել։
«Մենք պետք է գտնենք համընդհանուր օրակարգ և ոլորտային այնպիսի կետեր, որոնցով ավելի հետաքրքիր կլինենք Միացյալ Նահանգների համար»,- նշում է Ամիրխանյանը։ Փորձագետը վստահեցնում է, որ այդպիսիք բազմաթիվ են։




