
Ամուլսարի հարցում մենք գնալու ենք ճշմարտության հետևից։ Կառավարությունը ճնշումով որոշում չի կայացնելու, այսօր Վանաձորում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կարեւորել է, որ այս հարցում հասարակությունը չտրվի մանիպուլյացիաների։
Վարչապետը հերքել է պնդումները, թե կառավարությունը հանքը շահագործելու որոշում ունի։
«Ունենք դատարանի որոշում՝ ճանապարհները բացելու վերաբերյալ»,- նշել է վարչապետը՝ խոսելով հանքը ապաշրջափակելու իր կոչի մասին։ Նա նաև ընդգծել է, որ կառավարության որոշումները պետք է հիմնված լինեն օրենքի վրա, բխեն օրենքներից ու Սահմանադրությունից։
Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը՝ Փաշինյանը հրապարակել է նոր Հայաստանի մասին 100 փաստը։





