ԿարևորՔաղաքական

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը

Արմինե Գեւորգյան
Ռադիոլուր

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։

Առաջին անգամ դատարանում են այս գործով բոլոր մեղադրյալները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։

Դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմախոսները։ Ոստիկաններն էլ հսկում են կարգը։

Կարդացեք նաև

Back to top button