Հասարակություն

Սրտի ստենտավորման գները շարունակում են նվազել

Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել, այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Արսեր Թորոսյանը։

«Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք»,- գրել է նախարար Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ հասարակությունը գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնել։

«Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»,- հավելել է Առողջապահության նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button