
Ջրվեժից եւս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի՝ դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ։
Հակոբ Կարապետյանը հիշեցնում է , որ Սանիթեքն արդեն 10-րդ օրն է, ինչ չի կատարում իր պարտավորությունները։




