Հասարակություն

Աղմկոտ ասուլիս Արյունաբանական կենտրոնում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պրոֆեսոր Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսն ընդհատվել է սկանդալային միջադեպով. դահլիճ է մտել նախարարի նախկին խորհրդական եւ նույն կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանադությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ Նա նշել է, որ հարցեր ունի ուղղված Արսեն Թորոսյանին, իսկ վերջինը հեռացել է դահլիճից։

Մինչ այդ՝ նախարարը լրագրողների հարցերին պատասխանելով` նշել է, որ Ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Արմեն Տանանյանն աշխատանքից ազատվել է, քանի որ խոչընդոտել է կենտրոնում միջազգային ընկերության ներդրումներին։

Միջազգային ընկերության ներդրումներին խոչընդոտելու վերաբերյալ Թորոոսյանի հայտարարության մասին արդեն հեռանալուց հետո նրա տեղը զբաղեցրած Գևորգ Թամամյանը նշել է, որ ԱԱԾ 11 ամիս տեւած հետաքննության արդյունքներով դիրքի չարաշահում եւ յուրացում չի հայտնաբերվել։

Իսկ վերադառնալով առողջապահության նախարարի ասուլիսի սկզբին՝ ասենք, որ Պրոֆեսոր Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այն կազմակերպելու գաղափարը պատահական չէր։

Նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կենտրոնը ռազմավարական նշանակություն ունեցողներից է և ներկայացրեց ոլորտում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Սեպտեմբերի 7-ից ուժի մեջ կմտնի կառավարության որոշումը, որը վերաբերում է անպտղության ծրագրին։ Հայտնի է այն կենտրոնների ցանկը, որտեղ կարող են դիմել որոշման մեջ ամրագրված չափանիշներին համապատասխանող քաղաքացիները։

Կարդացեք նաև

Back to top button