
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, դատարանի որոշմամբ կալանավորվեց: Այսօրվա նիստում դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Կարեն Խաչատրյանը, ով ձերբակալվել էր օգոստոսի 27-ին, նախկինում զբաղեցրել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Նույն քրեական գործի շրջանակներում ԱԱԾ քննչական դեպարտաենտը նաև մեղադրանք է առաջադրել նրա հորեղբորը՝ Գագիկ Խաչատրյանին, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:




