
Գործարար միջավայրի բարելավումը, ԵԱՏՄ երկրներում գործարարության համար ենթակառուցվածքների ապահովումն ու համակարգային միջոցառումների իրականացումը ԵԱՏՄ ներքին կայուն զարգացման եւ արտասահմանյան ներդրողների համար գրավիչ լինելու կարեւոր գործոն է։ Եվ այս հարցերն էլ քննարկվելու են սեպտեմբերի 25- ին «Եվրասիական շաբաթ 2019»- ի «Գործարարություն, փող, մարդ. ԵԱՏՄ- ում ինտեգրման խորացման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ։
«ԵԱՏՄ- ում գործարարության համար անհրաժեշտ բնական միջավայրի ձեւավորումը սկզբունքային կարեւոր խնդիր է, որը մեծապես որոշելու է ԵԱՏՄ տնտեսական աճի տեմպերը։ Դրա հետ մեկտեղ միշտ չէ, որ բիզնեսն ունի հստակ պատկերացում, թե ինչպես է աշխատում համակարգը։ «Եվրասիական շաբաթ»-ը կօգնի լրացնել այդ բացը»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժասիլիկովը։
Քննարկման ժամանակ կմշակվեն միասնական ծառայությունների շուկայի արդունավետ աշխատանքի համար անհրաժեշտ գործիքների ձեւավորման, ԵԱՏՄ- ում գործարար մթնոլորտի կատարելագործման եւ մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ որոշումներ։
«Եվրասիական շաբաթ 2019- ը» անցկացվելու է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Ռազմավարական, գործընկերային եւ երիտասարդական ուղղություններով քննարկումները նախատեսվում է անցկացնել 20- ից ավելի հարթակներում։ Ֆորումին մասնակցելու է 2000- ից ավելի մարդ։




