ԿարևորՀասարակություն

Քաղաքապետի պլանը հստակ աշխատում է․ Փաշինյանը՝ աղբահանության մասին

Երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ միասին շրջել է Երեւանի փողոցներում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ զրուցել է քաղաքացիներին ամենից շատ հուզող թեմայի՝ աղբահանության մասին։

«Կենտրոնը բավականին մաքուր է, նոր աղբամաններ կան»,- ասել է Փաշինյանը։

Նա իր ֆեյսբուքի ուղիղ եթերում պատմել է, որ ՀՀ կառավարությունը Շվեդական ընկերությանը պատվիրել է ուսումնասիրություն կատարել եւ առաջարկ ներկայացնել աղբի վերամշակման հնարավորությունները հասկանալու համար։

«Ճիշտ է քաղաքաքապետից դժգոհություններ կան, ինչը շատ բնական է, բայց ես 100 տոկոս վստահ եմ, որ քաղաքային իշխանությունը հստակ պատկերացնում է ինչ է պետք անել եւ ինչպես անել։ Եվ այսօրվա վիճակը (փողոցի մաքրությունը՝ խմբ․) արդեն ցույց է տալիս դա, որ իրենց պլանը, քաղաքապետի պլանը հստակ աշխատում է, չնայած ծայրամասերում դեռ խնդիրներ կան, ես տեսնում եմ, բայց ես գիտեմ, որ այդ խնդիրների լուծման համար հստակ պլան կա»,- վստահեցրեց Փաշինյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2354043138258277/

Կարդացեք նաև

Back to top button