Հասարակություն

Կրակը «Խոսրովի անտառ»-ին չի մոտեցել

«Հրդեհը Խոսրովի անտառում չէ»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Սմբատ Ղարիբյանը։

Նախօրեին պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում բռնկված հրդեհը, նրա խոսքով, Խոսրովի անտառից հեռու է 7-10 կմ, այն արդեն մարվել է։

«Կրակն արգելոցին չի մոտեցել։ Խոսրովի անտառին որևէ վտանգ չի սպառնում, հրդեհը մարված է»,- ասաց Ս. Ղարիբյանը։

Նրա խոսքով, թեև հրդեհը պետական արգելոցի տարածքից դուրս է եղել, սակայն արգելոցի անձնակազմը, տեխնիկան, ջրցան մեքենաները մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին։

Այսօր շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: ԱԻՆ հաղորդմամբ, Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք։

Իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն հայտնել էր, որ եղանակի տաքացմանը զուգահեռ կրակը կարող է կրկին ակտիվանալ, այնպես որ վտանգը պահպանվում է։

 

Կարդացեք նաև

Back to top button