ԿարևորՀասարակություն

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում

Ջերմուկի ակտիվիստների ավտոերթը Երևանում է: Բաղրամյան 26-ի դիմաց, որտեղ վարչապետ Փաշինյանը հանդիպում է նախաձեռնել Ջերմուկի համայնքապետի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների հետ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները բողոքի ակցիա են անցկանում:

Ջերմուկում հանրահավաք էր տեղի ունեցել, որտեղ քաղաքացիները սպասել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը:

Տես՝ Ամուլսար. հանդիպման վայրը չի փոխվել, փոխվել է ժամը

Տես նաև՝ Ջերմուկում հավաք և երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:

Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին։

Կարդացեք նաև

Back to top button