
Գյումրիում ոտքով շրջելուց հետո, զբոսաշրջիկի աչքով քաղաքը գնահատելելով, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի միտք անցավ գլխովս: Ինչքան էլ վայրի ու տարօրինակ հնչի՝ երկաշարժի պատճառով Գյումրին քարուքանդ եղավ, բայց նույն պատճառով էլ թերեւս քաղաքի կենտրոնը կարողացավ խուսափել 90-ականների ու 2000-ականների համահայաստանյան քաղաքաշինական վակխանալիայից, որի հետեւանքները հատկապես Երեւանի վրա են երեւում»:
Նա իր էջում տարածել է մի հրապարակում, որում գյումրեցի հեղինակը գրեթե նույն միտքն է հայտնում.«Անցած երեք տասնամյակի ընթացքում քաղաքի կենտրոնը չի վերականգնվել: Բայց հուսադրող է, որ չի էլ այլանդակվել նորակառույց, քաղաքի հին հատվածի ճարտարապետության հետ ընդհանրություն չունեցող շինություններով»:




