
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն ավարտվել է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երևան։

Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն գտնվում էր Ղրղզստանում՝ Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։ Նա մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։




