
Լոռու մարզի Սարչապետ համայնքը ներկայացնող բազկամարտիկ Գոռ Բարսեղյանը 70 կգ քաշային կարգում բազկամարտի ձախ ձեռքով մրցումներում նվաճել է հաղթողի կոչումը՝ հայտնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Այսօր նա կմասնակցի աջ ձեռքով մրցապայքարին: Գոռ Բարսեղյանի մարզիչն է Սերոբ Աբրահամյանը:




