
Երեւանի փորձից ոգեշնչված, Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը՝ հայտնել է իր ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Ու առաջին անցումը ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երեւանցիների (էդպես պատահում է 🙂 )։ Ասում են, 3D անցումներով հետաքրքրված են նաեւ Աբովյանում, մեր մասնագետներից խորհրդատվություն են հարցրել Թբիլիսիի գործընկերները։ Դե իսկ Երեւանում դրանք առաջիկայում կավելանան», — գրել է նա։




