ԿարևորՀասարակություն

Ծառայողական վարույթ՝ զինվորի համար անթույլատրելի վիճակում տեղափոխվող մսի հարցով

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է զինվորների համար նախատեսված մսի՝ կիզիչ արևի տակ տեղափոխման շուրջ քաղաքացու ահազանգով բարձրացած աղմուկին.

«Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար, որպես լավագույն լուծում, պետք է սննդի ապահովման կարգը փոխել, ինչը առաջարկում ենք»։

Արծրուն Հովհաննիսյանը նախորդ գրառումից հետո էլ հրապարակել է նկար ու նման գրառում արել. «Դրա փոխարեն այսօր զորամասերում՝ սննդի նոր կարգի արդյունքում»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2396376790397915&set=a.678484312187180&type=3&theater

Կարդացեք նաև

Back to top button