ԿարևորՀասարակություն

Նախարարը Լոռիում տեսակցել է տուժած փրկարարներին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:

Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրել է, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները: 

ԱԻ նախարարը հանձնարարել է աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել էր ձորը և վնասվածքներ էին ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելել է բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, որը մանրամասն ներկայացրել է կատարվածը: 

Նախարարը սերտապնդել է Ահարոնին, ասել, որ նա Աստծո նախախնամությամբ է փրկվել, ուրեմն նրա կյանքում այսուհետ ամեն ինչ լավ է լինելու: 

Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատել են, նախարարը հանդիպել է Սիմոնի հարազատներին և հուսադրել, որ զինվեն լավատեսությամբ և հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ: 

Նա տեղեկացրել է, որ խոսել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստացել է հավաստիացում, որ հիվանդի վիճակը բավարար է, իսկ անհրաժեշտության դեպքում Սիմոնին ուղղաթիռով կտեղափոխեն Երևան՝ հետագա մասնագիտական բուժման:

Կարդացեք նաև

Back to top button