
Այսօր նշվում է Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանումով: Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը։
Ֆոտոլուրի մեր գործընկերները լուսանկարների միջոցով փոխանցում են այսօր Երեւանի փողոցներում տոնակատարության վառ դրվագներն ու ուրախ մթնոլորտը։
Գյումրու քաղաքապետարանի ֆեյբուքյան էջը հրապարակել է քաղաքի Վարդանանաց հրապարակում կազմակերպված Վարդավառի միջոցառման տեսանյութը։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ Վարդավառի առթիվ Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողություն էր։ Բաղրամյան պողոտան մինչեւ երեկոյան 20․00 փակ է լինելու մեքենաների համար։


















