ԿարևորՀասարակություն

Ավտովթար Արցախում. կա 5 զոհ

 Ողբերգական  պատահար է տեղի ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. զոհվել է 5 քաղաքացի,-մանրամասները հայտնել են  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Այսօր ժամը 13:21-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան  Սյունիքի մարզի Տեղ գյուղից  Հադրութի շրջան ուղևորված իր հարազատները (ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 7-ի  սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսա-զանգերին:

Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված՝ «Գազ 31-10» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտո-ճանապարհի 77-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և բոլոր 4 ուղևորները՝  Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ Հարութ Ավագյանը՝ ծնված 1992թ-ին, Նելլի Գրիգորյանը՝ ծնված 1994թ-ին, Ռոբերտ Ավագյանը՝ ծնված. 1982թ-ին, 1958թ. ծնված Անդրանիկ Ավագյանը և  1961թ.ծնված Սեդա Բաղդասարյանը տեղում մահացել են:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձա-գանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, Ոստիկանության և «Շտապ օգնության» աշխատակիցները: Փրկարարները ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհերի մարմինները հանել են ձորից:  

Մահացածները մեկ ընտանիքից են: Արցախի ոստիկանությունը` ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին, նշում է, որ նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի՝ ղեկին քնելը։ 

Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button