
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը երեկ հյուրընկալել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում էր Վանաձորում: Կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված են այցի լուսանկարները:
Նախագահը հանդիպել է Վարաձորում գործող ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել է նրանց կատարած աշխատանքի ու ծրագրերի հետ, պատասխանել է իրեն ուղղված հարցերին:




