
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Շիրակի մարզ
2018-ի գարնանը մեկնարկած մոտ 550 000 եվրո արժողության ծրագիրն իրականացնում են «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի», Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և Ամասիայի համայնքապետարանի օժանդակությամբ։
Ներդրման առյուծի բաժինն էլ Եվրամիությունն է արել՝ 335 000 եվրո։ Ծրագրի ավարտը 2020-ի փետրվարին է, այսօր՝ Ամասիայում բրդի արտադրամասը շուքով բացեցին, ժապավենն էլ՝ բուրդ խուզելու մկրատներով կտրեցին։
Գործազրկության բարձր մակարդակ ու ոչխարաբուծության ավանդույթներ ունեցող Ամասիայում նորաբաց բրդի գործարանը նոր հեռանկարներ է խոստանում ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելերի ու արտադրանքների, անկողնային պարագաների արտադրություն։
«Համարվում է կիսաֆաբրիկատ, վերմակի համար ու նաև թաղիքագործության, սա մեր մյուս արտադրանքն է ժապավենային է կոչվում, կարող եմ ասել գորգի և կարպետի համար բարձր որակի թելեր ենք ստանում»,- ասում է Ամսիայի բրդի գործարանի տնօրեն Անդրանիկ Թադևոսյանը:

Եվրամիությունը Շիրակի մարզին. Նոր աշխատատեղերի շնորհիվ բրդի արտադրության ծրագիրը 60 աշխատատեղ է նախատեսում Ամասիայում։
«Մեր համագործակցությունը ԵՄ հետ որակապես փոխվում է, հիմա մենք սկսել ենք հյուսիսային մարզերում հատկապես Շիարկում, Տավուշում, Լոռիում ԵՄ-ն տարածքային զարգացման համար ծրագիր»,- ասում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Դեսպաններն ու հյուրերը շրջայց կատարեցին բրդի նորաբաց գործարանում ծանոթացան արտադրական շղթային, Ամասիայի բրդի որակին և ուսումնական գործընթացին, մանածագործ 16 կանայք արդեն աշխատանք ու ապագայի հեռանկար ունեն։
«Ամասիայի կանայք հիմա աշխատելու հույս կունենան»,- ասում է Ամասիայի բնակիչ Հասմիկ Կարապետյանը:
«Ես հույս ունեմ, որ ծրագիրը կունենա շարունակականություն, և ԵՄ –ը, տեսնելով այս գործարանի հաջողված փորձը, հնարավորություններ կորոնի նոր, նմանատիպ ծրագրեր իրականացնելու»,-նշում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին։

Դեսպան Սվիտալսկին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, վստահ է, իր օրոք մեկնարկած ներդրումային ծրագրերը շարունակություն կունենան։
«ՀՀ-ում ՓՄ պատվիրակության ղեկավար, դեսպան/ Աշնանը Գերմանիայի և Ավստրիայի մեր գործընկերները նոր ծրագրեր են իրականացնելու Հայաստանի հյուսիսային մարզերում որոնք կունենան մեծ բյուջե, մոտ 30 մլն եվրո և կնպաստեն Շիրակում, Տավուշում և Լոռիում Տուրիզմի և գյուղատնտեսության զարգացմանը»,- հավելում է Պյոտոր Սվիտալսկին:
Պյոտր Սվիտալսկին իրեն բնորոշում է որպես ամենաճամփորդող դեսպանը Հայաստանի մարզերով, ասում է շաբաթը 2 անգամ մարզերով էի շրջում,- իր առաքելությունը Հայաստանում հաջողված է համարում, հուսով է, նոր դեսպանը նույն ոգևորությամբ կշարունակի առաքելությունը։




