Քաղաքական

Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման դրված չէ

Ստամբուլյան կոնվենցիան կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ՝  ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կհայտնի իր տեսակետը: 

«Կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, սակայն այն շրջանառության մեջ դրված չէ: Եվ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովում դեռ պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,-ասել է Մակունցը:

Մակունցը շեշտել է, որ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, ուստի չի կարող լինել խմբակցության դիրքորոշում:

Նա վստահեցրել է՝ հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելու առնչությամբ պատգամավորների վրա որևէ ճնշման մասին խոսք լինել չի կարող, պարզապես խմբակցությունում դեռ քննարկում չի եղել:

Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր շրջանառության մեջ դնելու և ընդունելու հարցը քննարկվում է սոցիալական ցանցերում:

Կարդացեք նաև

Back to top button