

Հոկտեմբերի 7-ին մեր երկրում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումները։ Երեւանում գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ 12-ին, դրանք մեր երկրում ոչ աշխատանքային են հայտարարված։ Այսօր շրջել ենք Ազատության եւ Հանրապետության հրապարակներում, եղել այն վայրերում, որտեղ նախատեսված են համաժողովներ, բացվելու են միջոցառման շրջանակներում անցկացվող տարբեր հարթակներ։




