

Շիրակի մարզի համայքներում շաքարի ճակնդեղն այժմ մշակվում է, որպես անասնակեր, այն էլ քիչ քանակությամբ:
Ճակնդեղի մշակությունը դաշտավայրի մյուս մշակաբույսերի համեմատությամբ ավելի ծախսատար է և աշխատատար:
Մարմաշեն համայնքի ղեկավարը նոր մոտեցումներ է առաջարկում շաքարի արտադրությունը վերականգնելու համար:
Նոր աշխատատեղեր ստեղծելու և զբաղվածության մակարդակը բաձրացնելու նպատակով Շիրակի մարզում տարիներ առաջ բացվեց շաքարի գործարանը, որով կառավարությունը նպատակ ուներ վերականգնելու շաքարի ճակնդեղի մշակությունը:
Սկիզբը խոստումնալից էր, իսկ ընթացք՝ անբարեհաջող: Շաքարի ճակնդեղի մշակությունից գյուղացիները եկամուտ չունեցան՝ բերքի մթերման ցածր գնի պատճառով, 1 կգ-ը մթերվել էր սկզբում 25, ավելի ուշ՝ 40 դրամով: Գյուղացիների հաշվարկով 1 հա-ի դիմաց տարեկան ունենալու էին 150000-200000 դրամ եկամուտ, ինչը ձեռնտու տարբերակ չէր:
«Ծախսն ու չարչարանքն ավելի շատ է, քան եկամուտը»:
Մարմաշեն համայնքի ղեկավար, նախկին գործարար Կարեն Արշակյանը հողերի մշակման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև շաքարի ճակնդեղի արտադրությունը վերականգնելու համար նոր առաջարկ ունի՝ սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին ու վերամշակող ձեռնարկություններին: Ըստ նրա կառավարությունն այս կերպ կաջակցի գյուղացուն բարձր գներով մթերել շաքարի ճակնդեղը:
1 հա ճակնդեղի միջին բերքատվությունը 40ցենտներ է: Սպիտակ ճակնդեղը, բացի շաքարի հումքից նաև շատ արժեքավոր անասնակեր է: Շիրակի մարզի գյուղացիները տնամերձ այգիներում հիմա էլ են ցանում, բայց ոչ մեծ քանակությամբ:
Խոշոր անասնապահական ֆերմաները գյուղացիական տնտեսություններից շաքարի ճակնդեղը գնում են 1կգ 50 դրամով:
Շիրակի դաշտավայրի սեփականաշնորհված հողերում հիմա մշակում են հացահատիկային մշակաբույսեր, կարտոֆիլ, գազար, բազուկ, կաղամբ: Եթե տարին չորային է լինում, ապա բերքն անորակ է դառնում և օգտագհործվում, որպես անասնակեր:




