Քաղաքական

Ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

66 կողմ ձայնով, առանց դեմի ու ձեռնպահի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական, Քրեադատավարական և Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքերում կառավարության առաջարկած փոփոխությունները:

Դրանցով նախատեսվում է  խստացել ընտրախախտումների, ընտրակաշառք տալու կամ ստանալու համար նախատեսված պատասխանատվությունը: Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկում, բայց պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում նախագծի  խնդրահարույց հոդվածները կվերանայվեն:

Խորհրադարնում այսօր փորձում էին հասկանալ՝ որն է ընտրակաշառք տալու խոստումը և որ դեպքում այն  կարող է քրեական պատասխանատվության առիթ դառնալ:

Կառավարությունն առաջարկում է խստացնել ընտրախախտումների համար նախատեսվող պատասխանատվությունը, որոշ արարքների համար գործող  օերսդրությամբ նախատեսվող տուգանքը փոխարինել ազատազրկմամբ, որոշների համար  մեծացնել պատժաչափը:

Փոփոխություններից մեկով, օրինակ, առաջարկվում է քվեարկության ժամանակ հանձնաժողովի, վստահված անձի, դիտորդի, աշխատանքը խոչընդոտելու համար սահմանված 3-5 տարի ազատազրկումը դարձնել 4-6 տարի, եթե այն ուղեկվցում է գույքը վնասելու, բռնություն գործադրելու սպառնալիքով:

Փոփոխություններից մյուսով  խստացվում է քվեարկության գատնիությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը, երրորդով՝  ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը:

Ամենավիճահարույցը, սակայն,  այն փոփոխությունն է, որով առաջարկվում է քրեորեն պատժելի դարձնել ընտրակաշառք խոստանալը և այդ խոստումն ընդունելը:  Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հիշեցնում է, որ գործող օրենսդրությամբ ընտրակաշառքը տալը  կամ ստանալը արդեն  պատժելի արարքներ են, բացատրում է, թե ինչու կառավարությունը որշել քրեկանացնել նաև դրանց խոստումը:

Պատգամավորներն ասում են խստացումներին դեմ չեն,  բայց նախագծում վտանգավոր դրույթներ են տեսնում: «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանն,  օրինակ, կարծում է, որ կառավարությունը փորձում է  ընտրախախտումները պատժվել՝ այլ  իրավունքներ խախտելու  հաշվին:

« Չի կարելի, ինչպես ժողովուրդն է ասում, ջրից ելնել կրակն ընկնել: Մարդուն 3 տարի ազատազրկել, ինչ է թե նա խոստացել է մեկին կողմ քվեարկել: Խոստումը հավասարեցված է կաշառք տալուն»:

Ծառուկյան խմբակցությունում նաև  մտավախություն կար,   որ խիստ պատիժների հեռանկարը մարդկանց էլ ավելի կհեռացնի ընտրություններից: Սա, մասնավորապես,  Տիգրան Ուիխանյանի մտոհոգությունն էր:

ԱԺ փոխնախագահ  Արփինե Հովհաննիսյանը կառավարությանն առաջարկեց հրաժարվել ընտրակաշառքի խոստմանը վերաբերող դրույթներից:  Ասաց՝ անձամբ իր դիրքորոշումը կախված է այդ  հարցի կարգավորումից:

Նույն նախապայմանը ՝  վերանայել  փաթեթի վրճահարույց հոդվածները, կառավարության առջև դրեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Վահրամ Բաղդասրայնը  քվեարկությունց առաջ հայտարարեց, որ   երկրորդ ընթերցման ժամանակ իրենց համար որոշիչ կլինի այն, թե որքանով է կառավարությունը հաշվի առել իրենց դիտողությունները:

Եզրափակիչ ելույթում Արթուր Հովհաննսիյանը ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ կփոխվի նախագծում մինչև երկրորդ ընթերցում: Ընտրակաշառքի խոստման մասին դրույթը,  ամենայն հավանականությամբ  նախագծում չի լինի:

Երկորդ ընթերցմամբ քվեարկությունը վաղն է: Կառավարությունն ակնկալում է, որ փոփոխությունները կընդունվեն և ուժի մեջ կմտնեն մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Կարդացեք նաև

Back to top button