տեղադրված 12.36
լրացված 17.51

ԸՕ-ի փոփոխություններն այսօր զուգահեռաբար քննարկվել են 2 հանձնաժողովներում՝ կառավարությանն առընթեր խմբում եւ նույն խնդրով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովում:
Վերջինն այսօր ավարտել է խորհրդարանական ուժերի առաջարկների քննարկումը. նախորդ երկու օրերին ներկայացվել են ՀՀԿ-ի, Դաշնակցության եւ «Ելք»-ի առաջարկները, իր նախագիծն այսօր ներկայացրել է «Ծառուկյան» խմբակցությունը: Կառավարությունում գործող հանձնաժողովն այսօր ընդունել է կին գործիչներին:
Ընտրական օրենսդրության բարեփոխումների խմբերի հաջորդ նիստը լինելու է համատեղ: Սպասում են նաեւ արտախորհրդարանական ուժերի եւ ՀԿ-ների առաջարկների:











