
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանը կալանքից ազատ արձակվեց։
Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորության դիմաց. պատգամավորները վճարել են 1 միլիոն դրամ։




