Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը անձնական երաշխավորություն է տվել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։
«Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոնյանը:




