
Կառավարության նիստից առաջ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրուցում ասաց, որ ինչպես «Քայլ արա» շարժման ընթացքում էր ժողովրդի կողքին, այնպես էլ հիմա։ Իր՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակումը դա է փաստում։ Օսիպյանը հայտարարեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու։
«Մեր երկրում անպատժելի մարդ չկա։ Բոլորը օրենքի առաջ հավասար են»,- հայտարարեց Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հնարավոր ձերբակալությանը։

Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ նկատեց, որ իր համար առաջարկն անսպասելի է եղել, առաջարկը ստացել է վարչապետից, քննարկել են ու ընդունել է առաջարկը։ Նա հույս հայտնեց, որ կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը։




