
Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Դեսպանը հայտնել է, որ կառավարությունը համաձայնագիրն ուղարկել է օրենսդիր մարմնին՝ այն ընթացակարգի համաձայն վավերացնելու նպատակով:
Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն ուղարկելով օրենսդիր մարմին՝ Սեյմաս, համաձայն ընթացակարգի վավերացման ներկայացնելու նպատակով։
— Tigran Mkrtchyan (@TMkrtchyan) April 5, 2018
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:




