Տնտեսական

Ինչու են կիսադատարկ ջրամբարները

Առաջիկա օրերին մասնագետները գյուղացիներին հորդորում են  սածիլված դաշտերում հնարավորության դեպքում  ոռոգում կատարել: Ջրպետկոմում վստահեցնում են՝ եթե գյուղացիները ժամանակին դիմեն ջրօգտագործող ընկերություններին, ջուր կունենան: Սա՝ այս օրերին ընդհանրապես ոռոգման ջրի խնդիրը բավականին լուրջ է:

Ապրիլ- հունիս ամիսներին օդերևութաբանները առատ տեղումներ կանխատեսում են, սրանք, սակայն, խնդիրները լուծելու համար քիչ են:

 


Այս անձրեւին սպասում են ոչ միայն գյուղացիները։
Կիսով չափ դատարկ ջրամբարները լցնելը կախված է բնության ցանկությունից: Ապրիլից հունիս մասնագետները  առատ տեղումներ են կանխատեսում,  ջրամբարները  գուցե  կլցվեն ու ոռոգման ջրի հետ կապված խնդիրները փոքր ինչ կթեթևանան:

Մասնագետներն առաջիկա օրերին ոչ միայ անձրև են կանխատեսում, այլ նաև՝ զրոյից ցածր ջերմաստիճան: Նրանք գյուղացուն հորդորում են  անպայման ոռոգել հողի  մակերևույթը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը գյուղացիներին հորդորում է արագ դիմել  ՋՕ-երին ու համապատասխան հայտ ներկայացնել: Միայն թե գյուղացին պետք   է սպասի մինչև  գետերից ջուրը  հասնի համապատասխան վայր:

Ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ ունենք փոքր ՀԷԿ-երի պատճառով՝ ընդգծում են փորձագետները: «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Արևիկ Հովսեփյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում են հէկ-երն աշխատում:

 

Զրուցակիցս ընդգծում է՝ ջրամբարները չեն լցվում, քանի որ ջուրը ձմռանն էլ  են տալիս  փոքր ՀԷԿ-երին:

Ջրպետկոմում հերքում են ու վստահեցնում՝ ջրամբարները ժամանակին կապարակնքվում են:

Ջրպետկոմը անցել է, ինչպես ընդունված է ասել, պլան Բ-ին՝   խորքային ու շարժական  պոմպերի շահագործմանը:  23 նոր հորատվող  խորքային ու 14 վերականգնվող հորերի համար   մեկ մլրդ դրամ  կպահանջվի: Եվս  շուրջ  200 մլն դրամ էլ կծախսվի  20 շարժական պոմպակայան ձեռք բերելու համար: Գումարը պետբյուջեի պահուստային ֆոնդից կվերցնեն: Իսկ  շարժական պոմպակայանները լճակներում և  առուներում կուտակված  ջուրը կմղեն հողատարածքներ: Հնարավո՞ր է, որ Ջրպետկոմը այս տարի էլ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնի՝ հարցնում եմ կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին։

Ամենառիսկայինն Արմավիրի ու Արագածտոնի մարզի այն հատվածներն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից:

Ջրպետկոմի նախագահի տեղակալը վստահեցնում է՝ անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ջրամբարներից էլ նվազագույնի հասցնեն ջրի կորուստը:

Կարդացեք նաև

Back to top button